![](https://panorama.am/news_images/1016/3047784_1/timthumb_4_v1.thumb.jpg)
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա արցախցի աղջնակը գտնվել է
«Գտել եմ»,-քրոջ հետ նկար է հրապարակել ու գրել Տիգրան Ավագյանը, ում քույրը՝ 14-ամյա Հռիփսիմեն ոստիկանության կողմից որովում էր որպես անհետ կորած։
«Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 2-ի ժամը 10-ի սահմաններում 14-ամյա Հռիփսիմե Ավագյանը հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն»,-ավելի ուշ հայտնեցին իրավապահ մարմնից։
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2010 թվականին ծնված Հռիփսիմե Ավագյանը։
Նա սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
![Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին](https://panorama.am/video_images/18/53925_1/capture.thumb.jpg)
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին