Հրայր Թովմասյանի պաշտպան. Ոչ իրավաչափ մեղադրանքը թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, դատավորին՝ գնահատել
«Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը ոչ իրավաչափ է, չի համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված արարքին, չի համարվում մեղադրանք»,-դատական նիստերի դահլիճում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով, դա թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, պաշտպանական կողմին՝ պաշտպանվել, դատավորին՝ գնահատել։
Օրբելյանը, շարունակելով ներկայացնել պաշտպանական ճառը, նկատեց՝ Թովմասյանի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր, ապա դրանք միացվել են մեկ վարույթում։ Նա ընդգծեց՝ առաջին գործը հարուցվել է անանուն աղբյուրի տեղեկատվության հիման վրա, ինչն ապօրինի է։
«Իսկ դրա շրջանակներում ձեռք բերված նյութերը, ապացույցները, դրանց հիման վրա կառուցված ցանկացած այլ քրեական գործ դառնումէ ոչ իրավաչափ»,-ասաց նա։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէ
- Այս փուլում Հրայր Թովմասյանին մեկուսացնելը նպատակ ունի ադրբեջանական փաստաթղթերի անարգել վավերացում ՍԴ կողմից. Ղազարյան
- Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան