Արցախի Անկախության օրը՝ Արցախ վերադառնալու երազանքով
Այսօր Արցախի Անկախության օրն է... Իսկ Արցախում այսօր տոնական միջոցառումներ չկան, Արցախն այսօր առանց հայերի է.
Արցախն առանց հայերի է 2023 թվականի սեպտեմբերից վերջից։ Արցախում այսօր թշնամի ադրբեջանցիներն են, որոնք քանդում են հայկականը, վերցնում հայկական հետքը հայկական Արցախից։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:
Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած ընտրություններում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմել էառաջին կառավարությունը:
1991 թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամավորների ընտրություններ։ 1992 թ. հունվարի 6-ին կայացաել է հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունել է ԼՂՀ անկախության հռչակագիրը։
2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի այսօր հաստատվել է Հայաստանում կամ հեռացել այլ երկիր, սակայն նրանցից շատ-շատերի երազանքն է՝ կրկին վերադառնալ Արցախ, կրկին տեսնել իրենց Ստեփանակերտն ու Մարտունին, Շուշին ու Ղազանչեցոցը, Դադիվանքն ու Ամարասը...
Արցախ վերադարձի երազանքը, համոզված են, իրականություն է դառնալու։
Հարակից հրապարակումներ`
- Համոզված եմ, որ մեր ժողովուրդն իր միակամությամբ հնարավորություն է ստեղծելու նորից վերականգնելու Արցախի անկախությունը. Վահան Բալայան
- Արցախցին զենքը վայր է դրել այն ժամանակ, երբ հարվածը ոչ թե դիմացից էր՝ թուրքից, այլ թիկունքից՝ Մայր Հայաստանից. Արեգա
- Արցախ վերադարձն ապահովելու համար մենք գոնե այսօր պետականորեն պետք է ձևակերպենք մեր մոտեցումները. Տիգրան Աբրահամյան
- Ես դեռ պիտի սեպտեմբերի 2-ներ նշեմ իմ տանը, իմ քաղաքում, իմ հայրենիքում. Մետաքսե Հակոբյան
- Արցախի պետականությունն է այն երաշխիքը, որ կարող ենք նորից վերադառնալ. Վրթանես սրբազան
- ՀՅԴ ԳՄ-ն Արցախի անկախության օրվա առիթով կկազմակերպի «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկ
- Սեպտեմբերի 2... Առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով
- Հայաստանում չի կարող լինել քաղաքականություն, քանի դեռ Արցախի հարցը ձևակերպված չէ որպես քաղաքական օրակարգ. Վահե Հովհաննիսյան
- ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին
- ԱՀ Խորհրդարանի պատգամավորները քննարկել են Արցախի հարցը, առաջարկներ ներկայացրել հանձնախմբին
- Չի կարող լինել իրական Հայաստան, քանզի դուք դավաճանել եք նրա զավակին՝ Արցախին. Մետաքսե Հակոբյան
- Գաղթի ճանապարհին մահացած տատիկի ձեռքում մի բուռ հող էր ու խաչ. Ականատես արցախցի
- Հղիության 40-րդ շաբաթում Ասպրամը գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ
- Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին