«Ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց ոչինչ չպատահի». Զատուլինը՝ Ադրբեջանում պահվող արցախցի գործիչների մասին
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն Արցախի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում աջակցություն է հայտնել Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին.
«Ձայնագրել եմ՝ լինի իմ ուղերձը, թե խոսքը, կարելի է տարբեր կերպ անվանել, օգոստոսի 30-ին՝ իմ վաղեմի ընկեր Բակո Սահակյանի ծննդյան օրը։
Հուսով եմ, որ իմ խոսքերը կհասնեն նրան, թեև ես չեմ կարող լիովին վստահ լինել դրանում։ Նա, ինչպես Արկադի Ղուկասյանը, այնպես էլ Ռուբեն Վարդանյանը և մյուսները, այսօր գերության մեջ են։ Եվ ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց հետ ոչինչ չպատահի, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան։ Որովհետև դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայ բնակչություն չի մնացել»։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Իսկ ոչ պրոհայկական իշխանությունը կարա՞ պրոհայկական խոսք ասել
- Վերադարձի իրավունքը, առանց ինքնորոշման իրավունքի հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է. Գեղամ Ստեփանյան
- Անիմաստ է խոսել Արցախի լուծարման փաստաթղթի՝ իրավական ուժ ունենալու մասին. Սամվել Շահրամանյան
- Մենք պատրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման համար. Սամվել Շահրամանյան
- Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան