Ալիևն ու կինն այցելել են Դադիվանք
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան այցելել են օկուպացված Արցախի Հանրապետոթյան Քարվաճառի շրջան են այցելել, մասնակցել տարբեր շինությունների բացման արարողություններին, ներկա եղել տարբեր շինությունների, համալիրների հիմարքի արարողություններին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանք այցելել են նաև Դադիվանքի վանական համալիր։
Դադիվանքի մասին
Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այստեղ եղել է Խութ բնակավայրը: Ըստ ավանդության, դեռևս I դարում, քրիստոնեություն տարածելու նպատակով այստեղ է գալիս Սբ. Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը՝ Դադին: Այստեղ նա նահատակվում է: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվում է վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք, իսկ ըստ տեղանքի՝ Խութավանք: V դարում այն դառնում է եպիսկոպոսանիստ, միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Վանքային համալիրը բազմիցս ենթարկվել է օտարների հարձակումներին, կողոպտվել ու ավերվել պարսիկների, արաբների, սելջուկների ու թուրքերի կողմից: Արաբական արշավանքների ժամանակ ավերված Դադիվանքը շուտով վերականգնվում է և սելջուկների արշավանքի ժամանակ կատարում է ամրոցի դեր: Վանքի վրա կատարված հաճախակի հարձակումները պատճառ են դառնում, որ շրջակա գյուղերի բնակիչները աստիճանաբար հեռանան այս վայրերից և վանքը հայտնվում է լքյալ վիճակում:
XIX դարում այդպես է տեսնում վանքը Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցը: Համալիրի ներկայիս պահպանված շինությունները XII-XIII դարերի կառույցներ են: Նրա կազմի մեջ մտնող Կաթողիկեն 1212 թվին կառուցել է Հաթերքի մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը: Զանգակատան խորշում վանքի առաջնորդ Աթանասը կանգնեցրել է երկու հոյակապ խաչքարեր: Կաթողիկեին կից է գավիթ ունեցող երկրորդ եկեղեցին: Համալիրի հյուսիսային մասում XIII դարում կառուցվում է նոր եկեղեցի: Հարավային մասում՝ Հասան Մեծի փոքր եկեղեցին է (1182): Վանքն ունի օժանդակ շինություններ՝ սեղանատուն, ժամատուն (1224), հյուրատուն, միաբանության խցեր, ձիթհան, գրատուն և այլ սենյակներ: Վանքը հարուստ է խաչքարերով, նուրբ քանդակներով, արձանագրություններով: Տաճարին բնորոշ են հայկական մոնումենտալ քանդակագործությունն ու որմնանկարչությունը: Տաճարի արևմտյան կողմում գավիթն է, որն ըստ արձանագրության 1241 թվին կառուցել է Սմբատը: Համալիրի արևմտյան մասում, XIII դարի երկրորդ կեսին, Դոփյանց Սարգիս եպիսկոպոսի ջանքերով կառուցված երկհարկանի զանգակատունն է: Ժամատունը, որը կառուցել է Գրիգոր եպիսկոպոսը, բաղկացած է դահլիճներից: Վանքի հարավային մասում Հասան-Ջալալի ապարանքն է: Այստեղ կան շատ մատուռներ, որոնք ունեն արժեքավոր արձանագրություններ, խաչքարեր: Դադիվանքի տարածքում եղած խաչքարերն իրոք կարելի է համարել հայոց խաչքարային արվեստի լավագույն նմուշներ: Վանքի խցերից մեկը Գրքի քարանձավն է: Այն գտնվում է Տրտու գետի ափին: XIX դարում պատահաբար հայտնաբերված քարանձավը որպես գաղտնարան է ծառայել գրքերի պահպանման համար:
Հարակից հրապարակումներ`
- Թող մեքենաների մասին չմտածի, թող պատասխանի՝ ո՞ւր է Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, մեր տղերքի շիրիմները. Բագրատ Սրբազան
- Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
- Օրհնության գրեր՝ Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներին
- Դադիվանքից վերջին հոգևորականները «կամք» են բերել
- Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավորվել է
- Դադիվանքում ունենք հոգևորականներ, բայց ուխտագնացությունները դադարեցված են. Ամարասի վանահայր
- Ադրբեջանական հերթական սրբապղծությունը Դադիվանքում
- Դադիվանք. Հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան