Ամերիկյան հետախուզության նախկին գործակալը խոսել է ԽՍՀՄ-ում լրտեսների հավաքագրման առանձնահատկությունների մասին
ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ջիմ Օլսոնը պատմել է, թե ինչպես է «Սառը պատերազմի» տարիներին լրտեսներ հավաքագրել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail թերթը։
Օլսոնը նշել է, որ հավաքագրելիս անհրաժեշտ էր մարդուն տալ այն, ինչ նրան իրականում պետք է։ Նա ընդգծել է, որ հավաքագրվածները վտանգում էին իրենց կյանքը, եթե իրենց կարիքները բավարարվեն: Հայտնում է «Գազետա ռու»-ն։
Օլսոնի խոսքերով, ամենահեշտը նրանց հետ աշխատելն էր, որոնք պարզապես ցանկանում էին գումար աշխատել: Բայց կային նաև այլ դրդապատճառներով մարդիկ։ Ոմանք ատում էին խորհրդային քաղաքական ռեժիմը, մյուսներն ունեին հիվանդ հարազատներ, որոնք կարող էին բուժվել միայն ԱՄՆ-ում, իսկ մյուսները երազում էին կրթություն ստանալ արտասահմանում:
ԿՀՎ-ի նախկին գործակալն ասել է, որ սկզբունքորեն չէր ցանկանում իրենց կամքին հակառակ մարդկանց ստիպել աշխատել ԱՄՆ-ի օգտին և սեռական սադրանքներ չէր կիրառել, քանի որ նման մեթոդները բավականաչափ վստահելի չեն։ Օլսոնն ասել է, որ ինքը անկեղծորեն անհանգստացել է, երբ հավաքագրված գործակալները բացահայտվել են, և փորձել է նման բան թույլ չտալ:
Հարակից հրապարակումներ`
- ԿՀՎ-ն սադրանքներ է նախապատրաստում Կոսովոյում. ԶԼՄ-ներ
- Պուտինը խոսել է 90-ականների Ռուսաստանի կառավարության ԿՀՎ գործակալների մասին