Ես իմ տունն եմ ուզում, ուր հավերժ մնաց իմ որդին. Արցախից բռնի տեղահանված
«Մենք բոլորս՝ ընտանիքով, պահեցինք Արցախը։ Իմ ընտանիքից հինգ հոգի ծառայել է իմ հայրենիքին։ Իսկ ես այսօր Արցախի անկախության օրը նշում եմ Հայաստանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Սվետալաննա Գրիգորյանը։
Նա, բազմաթիվ արցախցիներ, Արցախի Հանրաետույթյան անկախության օրն այցելել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն։
Տիկին Սվետլաննան ասաց. «Սա իմ երկրին է, բայց իմ հայրենիքը չէ, իմ հերանց տունն է, բայց իմ տունը չէ, իմ գյուղն է, բայց իմ տունը չէ։
Ես իմ տունն եմ ուզում, ես այստեղ եմ, բայց իմ հերոս որդին հավերժ մնաց իր հայրենիքում։ Հայրենիքը գերադասեց իր կյանքից»։
Տիկին Սվետլաննայի որդին՝ կապիտան Արտաշես Բեգլարյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Նա կոչ արեց բոլորին միասնական լինել, հաղթել ու վերադառնալ Արցախ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը՝ դրախտը, հրաշքը, հայության հպարտությունը, ինպես ապականեցին այդ հոգեկան հիվանդները.Արցախցի կին
- Արցախի Անկախության օրը՝ Արցախ վերադառնալու երազանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան