Վերադարձի իրավունքը, առանց ինքնորոշման իրավունքի հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է. Գեղամ Ստեփանյան
«Արցախում ֆիզիկական գոյության միակ և օրինական ճանապարհը ինքնորոշված Արցախի ճանապարհն է»,-Արցախի ներկայացուցչության դիմաց ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ որպես առաջնահերթություն օրակարգ են մտցնում Արցախ վերադարձի իրավունքի թեման, հետագայում այդ սեղանի շուրջ քննարկելու ինքնորոշման այն բոլոր տարբերակները, որոնք կարող են առաջանալ։
«Վերադարձի իրավունքն, առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման, կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է, հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ»,-ասաց Գեղամ Ստեփանյանը և հավելեց. «Գնալ ապրել Ադրբեջանի ենթակայության տակ, ադրբեջանական ոստիկանության, ադրբեջանական բռնապետության ներքո՝ անիմաստ է։
Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման մեջ և դրա իարկանացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը և պայքարելու ենք այդ ուղղությամբ»։
Ստեփանյանը նշեց, որ Ադրբեջանը փակել է վերադարձի թեման՝ այլապես մեծ ծավալներով չեր բնակեցնի Ստեփանակերտը և յուրացնի հայերի տները։
Անդրադառնալով ռազմագերիների և պատանդների խնդրին՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ ՄԻԵԴ-ի միջոցով խնդրի իրավական լուծման ուղղությամբ քայլեր արվել են, բայց քաղաքական հարթությունում ՀՀ իշխանությունների կողմից խիստ պասիվություն կա։
«Խոսվեց, որ գործողություններ կան, բայց դրանք տեսանելի չեն։ Համենայն դեպս, կարող եմ ասել, որ որքանով ես շփվում եմ գերեվարվածների հարազատների հետ՝ այդ գործողություններն անգամ հարազատները չեն տեսնում»,-ասաց Ստեփանյանը և հույս հայտնեց, որ եթե որոշակի գործողություններ կան պատանդների և ռազմագերիների՝ օր առաջ ազատելու և հայրենադարձնելու ուղղությամբ, ապա հանրությունը պետք է տեղեկացված լինի այդ աշխատանքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյան. Ես գնալու եմ Ոսկեպար՝ այնտեղի ժողովրդից ներողություն խնդրելու
- Անիմաստ է խոսել Արցախի լուծարման փաստաթղթի՝ իրավական ուժ ունենալու մասին. Սամվել Շահրամանյան
- Մենք պատրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման համար. Սամվել Շահրամանյան
- Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է, սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան