Որպեսզի Արցախի վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց կեղծ իբր իրատեսության. Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Ո՞վ էր կասկածում, որ Արցախի անկախության օրվան ընդառաջ հենց արցախցիները պետք է մեղավոր ճանաչվեին: Դեռ սեպտեմբերյան դեպքերին հաջորդող օրերին եմ հրապարակավ ասել, որ պետք է գոնե քաղաքական համալիր գնահատական տրվի այդ մեծագույն ողբերգությանը:
Ո՞ւմ համար պարզ չէր, որ այսպես կոչված, «Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիր կոչվածը սոսկ պարտադրված թղթի կտոր է եղել: Իսկ բռնագաղթված արցախցիները չէին արձագանքում, շթոփված էին, առավելապես ներքաշված էին կենցաղային խնդիրների ու զուգահեռ ծանր վշտի մեջ: Շատերն արդարանում էին, թե չեն ուզում խոչընդոտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձին:
Վերջին հարյուրամյակի պատմությունը ցույց է տվել, որ Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին մենք օտար ենք համարել, անխնա պիտակավորել վիրավորական էպիտետներով:
Իսկ Արցախի (և ոչ միայն) անկախությունը այլևս երազ է, իսկ որպեսզի այն վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց պաթոսի, բայց և առանց կեղծ իբր իրատեսության:
Հ.Գ. Անկախությունը, ինքնիշխանությունը չի կարելի նույնականացնել մեկուսացման հետ, ամենահզոր պետություններն անգամ ձգտում են ունենալ հուսալի դաշնակիցներ, գիտակցելով, որ դա է գոյատևման միակ ճանապարհը ....»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման համար. Սամվել Շահրամանյան
- Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին (Լրացված)