Այսօր հենց այն օրն է, որ պետք է հստակ որոշում կայացնենք՝ պայքարել Արցախի համար, հասնել Արցախի ազատագրմանը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Այն, որ Արցախի անկախության տոնը նշում ենք Արցախից դուրս, իհարկե, ազգային ողբերգություն է և ազգային ամոթ։ Չպետք է վախենանք այս բառերից, որովհետև իրականությունն է այդպիսին»,- «Վերադարձ» խորագրով միջոցառմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա կարծիքով՝ բոլոր դեպքերում պետք է վերաիմաստավորել այս օրը։
«1991թ․-ին ազգովի կայացրել ենք որոշում և կարողացել ենք մեր միասնականությամբ, հստակ քայլերով հասնել այդ որոշման կյանքի կոչմանը։ Հակառակ գործընթացն էլ եղավ այն, որ մեր միասնականության կորցնելու պահից, երբ որպես առաջնահերթուն ընտրել ենք ոչ թե պետությունն ու հայրենիքը, այլ անհասկանալի արժեքներ, ունեցել ենք կորուստենր։ Սա մի մեծ՝ 34 տարի տևած դաս էր, որը ժողովուրդը պետք է սերտի և հասկանա, թե ինչ է պետք անել Արցախ ունենալու համար և ինչ չի կարելի անել , եթե ուզում ենք ապրել անկախ երկրում, անկախ Հայաստանում»
Քաղաքագետն ընդգծեց, որ Արցախը կենսական նշանակություն ունեցող հայրնիքի հատված է։
«Առանց հայկական Արցախի չկա որևէ անվտանգային երաշխիք Հայաստանի համար։ Կարծում եմ, որ այսօր հենց այն օրն է, որ պետք է հստակ որոշում կայացնենք՝ պայքարելու Արցախի համար, հասնելու Արցախի ազատագրմանը, Արցախում հայ բնակչության վերականգնմանը։ Սա պետք է անենք հստակ ծրագրով, որը պահանջելու է քրտնաջան աշխատանք, որը պահանջելու տարիներ, հնարավոր է՝ տասնամյակներ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան