Նազենի Հովհաննիսյան. Մոռացության լաբիրինթոսից դուրս է պետք գալ
«Իմ ԱՄԵՆ ՕՐԸ մի կերպ քաշում-հանում եմ խճողված մտքերի քարկապից, որ թելի ծայրը գտնեմ ու նորից հյուսեմ կյանքիս պատմությունը՝ Երկրիս պատմությունը»,-Ինսթագրամի իր էջում գրում է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Նա նշում է.
«Էս տարի Սեպտեմբերի 1- ը եկավ սեպտեմբերի 2- ին, ասես շաբաթը՝ ուրբաթից շուտ...
Կենցաղը՝ հատուկ բան ունի. ստիպում է հողին կպած մնալ ու «չխորանալ», որ հասցնես ապրել պարզունակ կյանքդ գոնե:
Բայց ինձ չի փրկում ( էդ կենցաղն ինձ չի օգնում իմի գալ: Չի հավաքում:
ՀԻՇԵԼԸ. ԸՆՏՐՈւԹՅԱՆ հարց է ու որոշում.
Արցախ- հայրենիքը մոռանալ՝ նշանակում է ուրանալ ինքդ քեզ, ուրանալ Ազգդ, ծագումդ, ապրածդ, ձեռքբերումներդ ու կորուստդ: Հավատքդ ուրանալ:
Կորուստը ո՞նց չնկատելու տաս:
Ոնց որ սիրածդ մարդը հանգչի...չլինի ու դու չնկատես:
ո՞նց
Քարկապված մտքերիցս քաշում- հանում եմ Արցախի՝ իմ կարոտի խճճված, մտքերիս պես քրքրված ու մեզ պես՝ իրարից անջատված թելերն ու փորձում եմ նոր կյանք հյուսել... դժվար է: Անջատված մտքեր են... քրքրված թելերի նման:
Արցախում այսօր հայերեն չի հնչում, դպրոցները չեն զրնգում երեխաների ծիծաղից , լուռ է իմ Երկիրը...
մոռացված է
սպասում է.
Գերիների պես
Լքված տների ու հանդերի պես
Մատնված վանքերի ու լեռների պես...
Լուռ սպասում է:
Հայաստանն էլ մի տեսակ մասնատված է գնում «դասի»...
Սպասում է...
խճճված մտքերս նույն քարկապով էլ թղթին են հանձնվում:
Խառը:
Հիշողությունը ցավոտ բան է:
Օհ՜՜ շատ ցավոտ
Բայց ցավը նաև զգուշացնող է, հիվանդությունդ մատնանշողն ու քեզ լուծում պարտադրողը:
Մարդը մահին «դիմանում» է, ցավին՝ ոչ:
Ես ուզում եմ, որ մեր ցավը մեզ բուժող դառնա:
Որ անտանելի ցավից ոչ թե մահ տենչանք, այլ սպեղանին գտնենք,որ բուժվենք, իրար առողջացնենք.. ու քարկապված թոքերից դուրս մղենք հավերժական փոշին, մոռացության աղտն ու հուսահատության աԽտը:
Ուզում եմ, որ Սեպ-ի 1- ը գա ի՛ր օրը, ոչ թե՝ուրիշ, որ շաբաթը մնա իր տեղում ու իմ Երկիրը լինի ամբողջ:
Ես լինեմ ամբողջ
դու լինես
Մենք
որ Լինենք
Ես հուսով եմ, որ Մայր Տաճարի վերաօծումից հետո Աշխարհի հայությունը նորից կկամրջվի, կմիանա իրար:
Եթե չսովորեցինք «սոսնձվել» իրար սիրով, մեզ հա կկապի ցավը, միայն ցավը, մինչև որ բան հասկանանք:
Բայց Երկիրն ի՞նչ մեղք ունի ախր, որ մենք էդպես էլ ոչինչ չենք հասկանում(...
Ամեն մեկն իր սարդոստայնին՝ Գերի(
խճողված
ու մոլորված
Մոռացության լաբիրինթոսից դուրս է պետք գալ, ցավի կծիկը վերցրած դուրս գալ ու սկսել ՆՈՐԻՑ հյուսել Ամբողջական Երկրի ԿՅԱՆՔԻ պատմությունը»։