Տվեք մեր «էլիտային» Չինաստանի ու ԱՄՆ-ի նման հզոր պետություն, հինգ տարում քամուն կտան. Ֆարմանյան
«Էսօր լավագույն առիթն է՝ հասկանալու էն մայր պատճառը, թե ինչու կորցրեցինք Արցախը: Ու էս խելքով շարունակելու ենք կորցնել մնացածը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Տեսե՜ք օրվա պաթոսը: Քաղաքական ու այլ «Էլիտաներ»-ը, հանրային դեմքերը, որոնք պիտի իբր առաջնորդեին ժողովրդի քաղաքական իդեալները, մրցում են, թե ով ավելի զիլ ու ճռճռան պաթոսով կապացուցի, որ ինքն առանց Արցախի չի էլ ապրում:
Հեռու մի գնացեք. ռացիոնալ մտքի ու հաշվարկի փոխարեն մենք գերադասեցինք կենացն ու անպատասխանատու պաթոսը, ֆեյսբուքի օրվա կյանք ունեցող հազարավոր լայքերը: Ընդ որում ֆիքսեք. էս պաթոսի մեջ բուն ժողովուրդը չկա, լուռ է: Ժողովուրդը, որն իր արյամբ ու զոհողություններով էր կռել էդ հաղթանակը: Ժողովուրդը, որն անգամ բնազդով, հազարապատիկ խելոք է մեր «էլիտայից»: Տվեք վերջինիս անգամ Չինաստանի ու ԱՄՆ-ի նման հզոր պետություն՝ հինգ տարում քամուն կտան:
Հ.Գ. Նույնքան զզվում էի, երբ զինված ուժերի հետ կապ չունեցող պաշտոնյաները՝ հին ու նոր, կամուֆլյաժով հայտնվում էին խրամատներում՝ ֆոտոսեսիայի»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան