Մենք պատրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման համար. Սամվել Շահրամանյան
«Թույլ տվեղ Արցախի մեր ժողովրդին, Հայաստանի մեր հայրենակիցներին ասել, որ այսօր մենք նշում ենք Արցախի Հանրապետության ստեղծման օրը»,-Եռաբլուրում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա հիշեցրեց, որ 33 տարի առաջ, այս օրը կայացվել է որշում, որը հիմք է դրել Արցախի անկախ հանրապետության գոյությանը։
«Ցավոք սրտի, այսօր ունենք կորսված Արցախ։ Մենք այս օրը մշտապես նշում էինք որպես տոն օր, սակայն այսօր այն ավելի շուտ դառնության օր է, բայց մենք մեծ հույսեր ունենք, որ մեզ կհաջողվի և մենք կվերադառնանք մեր հայրենիք»,-հայտարարեց Շահրամանյանը։
Նա ընդգծեց, որ վերադարձի հարցը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է և այն լուծելու համար Արցախի Ազգային ժողովը ստեղծել է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Շահրամանյանը նշեց, որ պարբերաբար հանդիպում և քննարկում են հնարավոր վերադարձի հետ կապված հարցերը
Շեշտելով, որ բազմաթիվ տարբերակներ և առաջարկներ կան Շահրամանյանը ասաց, որ արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ իրենց հայրենիք, այն շենացնել և հայկական պահել Արցախը։
«Մենք պետք է պատրաստ լինենք և մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի և ամենակարևորը, մենք պետք է ապահով զգանք մեզ մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշենրը ապահովվեն, մենք պարտրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»,-հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահը։