Սուրեն Պետրոսյան. Ես գնալու եմ Ոսկեպար՝ այնտեղի ժողովրդից ներողություն խնդրելու
«Եթե ներդրված էի, մայիսի 9-ին ամենամեծ պիկն էր, ինչո՞ւ չարտահայտվեց, իմ ներդրվածությունը։ Լավ նվազագույն տրամաբանություն կա՞, թե՞ չկա այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն այցելել էր Արցախի ներկայացուցչություն։
Նա նշեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ Ոսկեպար՝ ներողություն խնդրելու ժողորդից։
«Հիշո՞ւմ եք, ապրիլի 13-ին պետք է հավաք տեղի ունենար։ Ժողովուրդն ասեց՝ Սրբազանը կապ չունի, մենք գնալու ենք 200 հոգով ճանապարհը փակենք։ Ասացին՝ Սրբազանի հետ գալու են դաշնակները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները։ Ես հատ-հատ մարդկանց ասել եմ, երաշխավորել եմ, որ սա չի դառնալու պառլամենտական ընդդիմության շարժում, հողերը պահելու խնդիր կա, դրանից հետո ընդվզումը տեղի չի ունեցել։ Ստացվում է, որ իմ կամքից անկախ, ես խաբել եմ մարդկանց, եղավ այն, ինչ եղավ, դարձավ «Դիմադրություն-2» շարժում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան