Ստեփան Դանիելյան. Մենք ունենք գործող իշխանություն, որը հրաժարվում է Արցախի իրավունքից
«Մենք ունենք գործող իշխանություն, որը հրաժարվում է Արցախի իրավունքից, չնայած այդ իրավունքը պատկանում է ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ արցախցիներին»,-ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որը մասնակցում էր Արցախի խնդրին ու արցախցիների իրավունքներին։
Նա նշեց, իշխանությունն ապա անում է հաջորդ քայլը։
«Թիրախավորում են արցախցիներին ԶԼՄ-ների միջոցով, տանում են քաղաքականություն, որ արցախցիները չկարողանան կազմակերպվել ու պահել իրենց իրավունքները»,-ասաց նա։
Քաղաքագետը համոզված է, որ այս իշխանության մեջ ընդգրկված են մարդիկ, որոնք 88-ի համաժողվրդական շարժման ժամանակ հայտարարում էին՝ իրենց խնդիրն Արցախի հարցը չէ, այլ շուկայի ազատականացումը, ժողովրդավարություն ունենալը, որին խանգարում է Արցախի շարժումը։
«Այդ փոքրիկ հոսանքը մարգինալացվեց, բայց չմահացավ։ 2018-ին կարծում եմ տարբեր ուժեր դրսից, գուցե նաև ներսից, փորձեցին օգտագործել այդ մարդկանց՝ բերելով իշխանության, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան