Արցախի հարցը բնավ փակված չէ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
«Սեպտեմբերի 2-ը մեր հավատավոր ժողովրդի հերոսական կամքի ու ազգային միասնականության հանդեպ անհատում հավատի հաստատված մի վկայություն է։ Արցախի հանրապետության անկախությունը մեր ժողովրդի ազատության ու խաղաղ երկնքի տակ ապրելու արդար բաղձանքի ամենավառ դրսևորումներից մեկն է, որն իր արժանի տեղն ունի Հայոց հազարամյա պատմության մեջ»,- «Վերադարձ» խորագիրը կրող միջոցառմանն բացման արարողությանն ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«1980 թթ․-ի վերջին սկիզբ առած Արցախյան շարժումը, որը միտված էր խաղաղ կերպով հավատարիմ մնալով մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին, հասնելու հայկական Արցախի մայր հայրենիքին վերամիավորմանը, ցավալիորեն Ադրբեջանի կողմից արժանացավ բռնությամբ լի արձագանքի։ Սակայն ազգիս անկոտում կամքը թույլ չտվեց, որ մեր ժողովրդի իրավացի պահանջը ճնշվի․․․»։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր ելույթում շեշտեց, որ Արցախի հարցը բնավ փակված չէ։
«Ազգային բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի պարտականությունն այսօր պետք է լինի Արցախի ժողովրդի Հայաստանում արժանապատիվ կյանքի իրավունքի կյանքն ապահովելը։ Արցախցի մեր եղբայրները չպետք է մայր հայրենիքում զգան որպես օտարներ, այլ՝ որպես լիիրավ քաղաքացիներ իրենց հայրենիքի»,- ասաց Աբրահամյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին