Օրվա մամուլ 08:42 03/09/2024 Հայաստան

«Փաստ». Ինչպես էր Հայաստանի գործող իշխանությունը աջակցում Ադրբեջանին զտումների հարցում

«Փաստ» թերթը գրում է.

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային կենտրոնը՝ OCCRP-ն, որ աշխարհում հետաքննություններ իրականացնող խոշորագույն նախագիծ է, ծավալուն հետաքննություն է իրականացրել և պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակազմը խոչընդոտել է շրջափակված Արցախ հումանիտար բեռներ փոխադրելուն, ինչը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար: Նշվում է, որ, ըստ այդմ, խոչընդոտներ են ստեղծվել թե՛ Արցախում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի համար։ Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումը սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թ. հոկտեմբերին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։

Հետաքննության հեղինակները նշում են, որ ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտել են մարդասիրական բեռների տեղափոխմանը՝ մեքենաների լրացուցիչ ստուգումների, թույլտվությունների համար պատասխանները տևական ձգձգելու, տարբեր այլ միջոցներով։ Ալիևին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Կարմիր խաչն արդեն 2023 թ. հուլիսի վերջին դադարեցրել էր մարդասիրական օգնության տեղափոխումը, իսկ ռուս խաղաղապահները օգնություն կարողանում էին տեղափոխել միայն օդով, այն էլ օբյեկտիվորեն չափազանց քիչ քանակությամբ։

Հիշեցնենք, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ Ադրբեջանը պարտավոր էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել Կարմիր խաչի գործունեությունը. մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ Ինչպես հետագայում հայտնել էր Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Ֆրանսիան և Եվրամիությունը երաշխավորել էին Արցախի բնակչության պաշտպանությունը, բայց հրաժարվել կատարել իրենց պարտավորությունները Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան զտումների ժամանակ։

Իսկ թե ինչպես էր Հայաստանի գործող իշխանությունը, մեղմ ասած, աջակցում Ադրբեջանին զտումների հարցում, ի թիվս այլ հանգամանքներից, կարելի է դատել հենց թեկուզ ազդեցիկ քպականների հայտարարություններից։ Օրինակ՝ սեպտեմբերյան էթնիկ զտումներից հետո քպական պատգամավոր, իսկ ներկայում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե՝ «եթե ուզում եք ճիշտն իմանալ, Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է, այլ սեպտեմբերի 19-ը», այսինքն՝ այն օրը, երբ հայաթափվեց Արցախը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:19
Որոնվում են տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում են Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:36
Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է
Մի շարք իսրայելական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերն այն մասին, թե Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին մահացել է փեյջերի ենթադրյալ պայթեցման...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Temu»-ից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել
«Temu» առցանց առևտրի խանութից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել, այդ թվում՝  Հայաստանից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Գիտական արշավախումբը շերտ առ շերտ բացում է հին Կապանի գաղտնիքները
Զբոսավար Դավիթ Հակոբյանը գրում է․ «Միջնադարյան Կապան՝ շրջապատված յոթ բերդերով... Այն ամեն օր, աչքի առաջ նորովի է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Լիբանանում կիկին պшյթյուն է եղել, երեք մարդ զոհվել է, կան տուժածներ
Պայթյունների ձայները, որոնք նման են փեյջերի պայթեցմանը, որոտացել են Լիբանանի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
 ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Թուրք ընդդիմադիր պատգամավոր. Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանի
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանական ֆրակցիայի...
Աղբյուր` Panorama.am
18:55
2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է շուրջ 301 000 զբոսաշրջիկ։
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Համաձայն որի՝ 2024 թ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
 «Ես հրապարակային չեմ ասի,թե ինչի համար եմ այստեղ, իմ ընկերները գիտեն։ Ինձ դատում են հենց դա տեսնելու համար։ Մարդկության պատմությունը...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և...
Աղբյուր` Panorama.am
17:55
Միջազգային դատական գործընթացները խաղաղությանը երբեք չեն կարող հակադրվել. Եղիշե Կիրակոսյան
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ գործերը շարունակվում են, իրավական ընթացքը  շարունակվում է, մենք ակնկալում են վճիռ»,-Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:51
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում սեպտեմբերի 18-ին, 22-23-ի երեկոյան ժամերին, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
17:50
ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության հերթական զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանում
ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության «Մարտական Համագործակցություն» հերթական զորավարժությունը կանցկացվի Ղազախստանում։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացումը՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:30
Wildberries-ի գրասենյակում որ կողմն է առաջինը կրակ բացել, ինչի հետևանքով կա մեկ զոհ
Wildberries-ի գրասենյակի մոտ կրակ բացած անձինք ընկերության անվտանգության աշխատակիցներ են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է շուկայի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Աշխարհում տարածվում է Covid-ի նոր, ավելի վարակիչ շտամը
Գիտնականները ահազանգում են COVID-19-ի նոր, ավելի վարակիչ տեսակի մասին, որը կոչվում է XEC, որն այժմ ակտիվորեն տարածվում է ամբողջ աշխարհում։...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մեղադրող դատախազի ելույթից հետո շնորհակալություն հայտնեց դատարանին, որ իրեն հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Նիկոլը չի ասում, որ ՀՀ 3-րդ նախագահի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ Հայաստանը մեծացրել է իր ազգային եկամուտները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտներն այցելել են Դադիվանք
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն, եղել են Քարվաճառում, այդ թվում...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգիչ է «Նիկոլիզմ» աղանդի մոտ 13% հետևորդների սինթետիկ օրգազմը. Նաիրա Զոհրաբյան
Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է հսկա փոսը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 18-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է...
Աղբյուր` Panorama.am
16:00
Աշտարակում դպրոցում շինարարության ժամանակ պատը փլուզվել է
Փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
15:49
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, ինչը հաջողություն է. ԱԽ քարտուղար
«Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է, և դրա հիմնական նպատակն է  այն...
Աղբյուր` Panorama.am
15:34
31–ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
15:16
«Բամբիռ»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
«Բամբիռ» խումբը (The Bambir) այսօր թողարկել է իր թվով 12-րդ՝ «Մանկական Խաղեր» ալբոմը։ Խմբի երկար սպասված ալբոմն...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ա. Սողոմոնյան. Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ»-ը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը
Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ:
Աղբյուր` Panorama.am
14:19
Wildberries-ը հայտնել է, որ ընկերության հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է «ապօրինի մուտք գործել» իրենց գրասենյակ
Մոսկվայում կրակոցներ են հնչել Ռոմանով Դվոր բիզնես կենտրոնում գտնվող Wildberries գրասենյակի մոտ։ Ուսանողներին տարհանել են Մոսկվայի պետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
12:31 18/09/2024

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}