«Ժողովուրդ». Արդարադատության նախարարին հարցաքննե՞լ են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցաքննել են իր եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործով:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարից, սակայն, ի պատասխան մեր հարցմանը, նախարարությունից հայտնեցին, թե այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացել են ևս 13-ը։ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի փոխանցմամբ՝ պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին