Եթե վերադարձի հարց չեղավ, Արցախի հարցը հավերժապես կփակվի․ Բագրատ Սրբազան
Ազատամարտիկներից մեկը Բագրատ Սրբազանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում Արցախցիների Արցախ վերադարձի հարցը, երբ այն Ադրբեջանի հսկողության ներքո է, ինչպե՞ս են այդ մարդիկ այնտեղ ապրելու։
«Մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ այս պահին զրկված ենք մեր երկրից՝ Արցախ աշխարհից։ Պնդումն է, որ բանակցային սեղանի վրա անպայման ներառված լինի Արցախ վերադարձի հարցը։ Այսօր չկա հայ-ադրբեջանական բանակցություն։ Բանակցությունը չի կարող լինել առանց միջնորդների և վկաների, որովհետև ի վերջո կհասնես մի կետի, որը պետք է հաստատվի։ Առաջին կարևոր հարցը պետք է լինի հետևյալը՝ բանակցային սեղանին ներառել Արցախ վերադարձի հարցը ։ Սա ընկալելի է աշխարհում, ընկալելի է մեծ ու փոքր ուժերին, նույնիսկ՝ մեր թշնամի պետությունն է դրա մասին ասել։ Տարբերությունն այն է, որ մենք ասում ենք՝ այդ բանակցությունների կամ վերադարձի շրջագծում պետք է լինեն միջազգային երաշխիքներ, այլ ոչ թե՝ եվրոպացիները։ Ովքեր կլինեն բանակցային սեղանի շուրջ, նրանք էլ կլինեն անվտանգության երաշխավորները։ Այսօր հրատապ խնդիր է, որ մենք ապրենք մեր երկրում։ Այդ երաշխիքները նշանակում են զորքեր և այլն։ Եթե վերադարձի հարց չեղավ, Արցախի հարցը հավերժապես կփակվի, ինչպես Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և մյուս հայրենիքի կտորները»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին