Սա այն դեպքն է, երբ արարքը ոչ միայն հանցագործություն չէ, այլև հանրօգուտ է եղել. Աշոտյանի պաշտպան
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությունն այսօր կրկին ուշացումով է սկսվել։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց.
«Այնպես չէ, որ ուղեկցողները չարամտություն են դրսևորում, ոչ պատշաճ վարքագիծ։ Սա տարածում ունեցող հարց է։ Մեկ, երկու ուշացումներ իրար գումարած, կորցնում ենք 1,5 ժամ, իսկ մեզ համար ամեն րոպե կարևոր է։
Շատ կարճ ժամանակ անց լինելու է խափանման միջոցի հարցի քննարկումը և իրավունքի շահն այն է, որ գոնե ավարտենք առաջին վկայի հարցաքննությունը։ Այլ գործոնների հետ մեկտեղ, երբ գումարվում է այս գործոնը, դա արդեն հղի է անցկանկալի հետևանքներով։
Արձանագրենք՝ ոչ մեր մեղքով հերթական անգամ ունեցանք ուշացում այսքան կարևորագույն դատավարական ժամանակի վատնում»։
Խոսելով քրեական գործի մասին՝ նա ասաց. «Սա այն դեպքն է, երբ արարքը ոչ միայն հանցագործություն չէ, այլև հանրօգոտ է եղել։ Մարդկանց դատում են հանրօգուտ արարքի համար. ոչ թե չեզոք, ոչ թե վատ, այլ հանրօգուտ արարքի համար»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի գործով նիստն ընթանում է դռնփակ
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է
- Արմեն Աշոտյանի գործով նիստը հետաձգվեց վկայի չներկայանալու պատճառով
- Ինչքան կարելի է անմարդկային պայմաններում 8-9 հոգու խցկել պայթած մեքենայի մեջ, որը կեսից փչանում է. Աշոտյան
- Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին