Սահմանադրագետ. Հայաստանի իշխանությունները խաչ քաշեցին ինքնորոշման իրավունքի վրա
«Նույնիսկ 2018թ. հակասահմանադրական իշխանափոխությունից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն փոխել իրենց դիրքորոշումը։ Մինչև 2021 թ. դեկտեմբերը Մինսկի խմբի համանախագահ պետություններն ամենաբարձր մակարդակով վերահաստատել են, որ ԼՂ հարցը լուծված չէ, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա»,- ելույթ ունենալով ԼՂ հիմնախնդիրը քաղաքական ու իրավական հարթություններում» թեմայով համաժողովում՝ հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նա մանրամասնեց, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Մինսկի խմբի համանախագահ պետությունները հստակ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր իրականացման ամենաբարձր ձևով՝ անջատման միջոցով կիրառելի է ԼՂ նկատմամբ։
«Եվ միայն Հայաստանի ապիկար ու դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա ընդհանրապես չի հիշատակվում։ Առանձին պետություններ, կազմակերպություններ խոսում են այդ մասին, հենվում են այդ փաստաթղթերի վրա, բայց Հայաստանի իշխանության համար դա որևէ նշանակություն չունի։ Հետագայում, երբ Հայաստանն ունենա ժողովրդին պատկանող իշխանություն, ինքնորոշման իրավունքը պետք է հիմք հանդիսանա Արցախի խնդրի կարգավորման բոլոր բանակցային գործընթացների համար՝ ներառյալ արցախահայության վերադարձն Արցախ միջազգային գործուն երաշխիքների առկայությամբ»,-ասաց Վ. Պողոսյանը։
Սահմանադրագետի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։