Հայ զինծառայողները նվաճել են Էլբրուսի ամենաբարձր լեռնագագաթը
Աշխարհի 13 երկրների Զինված ուժերի ավելի քան 50 զինծառայող նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ անցկացված խաղաղության արշավին մասնակցել են նաև հայ զինծառայողները:
«Միայն այն, որ դու երկիր ես ներկայացնում, դա կրկնակի պարատվորեցնում է, որովհետև դա ոչ միայն քեզ համար է, այլ նաև քո երկրի: Դրա համար բոլոր ուժերդ կենտրոնացնում ես՝ բարձրանալու գագաթը և ծածանելու մեր Եռագույն դրոշը»,-ասում է արշավի մասնակից Արսեն Գևորգյանը:
Հայկական պատվիրակության ղեկավար փոխգնդապետ Սերգեյ Մայիլյանը նշում է. «Վերելքի դժվարությունը երբեք չես մոռանա, բայց այն, որ քո մտքին կա պարտադիր հասնել ու կատարել առաջադրանքը, նաև ցույց տալ, որ դու Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչ ես ու պարտավոր ես հասնել մինչև վերջ»։
Մանրամասն՝ «Զինուժի» տեսանյութում։