Ոսկեպարի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել ականի վրա
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։ Panorama.am-ի հետ զրույցում Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։ Կովերը պատկանել է գյուղի 3 բնակչի։
«Անասուններն անցել են ականապատ տարածք։ Փշալար կա քաշված, մի հատվածում չկա, այդտեղից անցել են ականապատ տարածք։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ ստացվում է»,- ասաց նա։
Ի.Աղբալյանն ասաց, որ մասնագետները կհաշվեն հասցված վնասի չափը։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկապատ չկա, գոյություն չունի խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին
- Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան
- «Ոսկեպարի անկլավի տալուց հետո Հայաստան ոչ երկաթգիծ է մտնելու, ոչ գազամուղ. Հրանտ Բագրատյան
- Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից
- Ովքեր պատրաստ են ապրել թուրքի հետ, կարող են գնալ Կիրանց, Ոսկեպար. Միհրան Մախսուդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին