Օրվա մամուլ 08:53 03/09/2024 Հայաստան

«Փաստ». Ինչպե՞ս է եղել, որ Արմեն Փամբուխչյանի հայրը հաջողացրել է պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով

«Փաստ» թերթը գրում է.

«Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել: «Փաստը» կապ հաստատեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է իր թոշակառու հայրը կարողացել նման մեծ հողատարածքներ գնել: Վերջինս նախ խորհուրդ տվեց ուշադիր կարդալ թեմայի հետ կապված հրապարակումը:

«Այնտեղ պարզ գրված է, որ հայրս վարկ է վերցրել: Դուք երևի սովոր չեք, որ պաշտոնյայի հարազատը կարող է բիզնես գործունեություն ծավալել ոչ թե թալանված փողերի հաշվին, այլ վարկի միջոցով: Բայց պիտի սովորեք, որ դա անցյալում է: Մենք չենք թալանում, նման միջոցներ չունենք, ուստի հայրս իր բիզնես գործունեությունը որոշել է զարգացնել վարկի միջոցով, որը դեռ պետք է փակել»,-ասաց Փամբուխչյան:

Իսկ ինչպե՞ս է եղել, որ իր հայրը հաջողացրել է նաև պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով: «Այնպես չէ, որ պետությունը հորս բիզնեսի համար այդքան գումար է տրամադրել: Խոսքը զուտ վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման մասին է: Հայրիկիս ղեկավարած ընկերությունը ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է:

Ավելին, մեկ անգամ այդ ընկերությունը դիմել և մերժվել է, հետո շտկումներ են կատարել բիզնես-ծրագրում և կարողացել են դառնալ ծրագրի շահառու: Այսօր մեր երկրում չմշակվող բավական հողատարածքներ կան, վա՞տ է, որ այգիներ են հիմնվելու, աշխատատեղեր են ստեղծվելու, պետբյուջե գումարներ են մտնելու»,նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը՝ «ձեռքի հետ» մեզ մեղադրելով, թե ամեն ինչում միայն վատն ենք տեսնում. «Չնայած, գուցե դուք մեղավոր չեք, ի վերջո տարիներ շարունակ դա եք տեսել: Բայց նորից եմ կրկնում՝ այդ ամենն անցյալում է»: Անցյալը՝ անցյալ, բայց այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։

«Գիտեք, ես այդ ծրագրի հետ կապ ունեմ միայն այնքանով, որ այդ բիզնես-ծրագրի ղեկավար Սոկրատ Փամբուխչյանն իմ հայրն է: Եվ վերջ: Իսկ «Սպայկան» Հայաստանում խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգն է, ու երևի թե բնական է, որ հանդես է եկել՝ որպես ծրագրի «երաշխավոր», ինչն ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Այսինքն, որպես կապալառու՝ այդ կազմակերպությունն իրականացնելու է այգու հիմնման աշխատանքները, ինչը նաև երաշխիք է լինելու ոչ միայն բիզնես ծրագրի իրականացման, այլև բերքի բարեհաջող իրացման համար, որը օգուտներ է տալու ոչ միայն բիզնես կողմերին, այլև հարյուրավոր մարդկանց, որոնք աշխատատեղ են ունենալու, և, իհարկե, պետությանը», - ամփոփեց Արմեն Փամբուխչյանը, ապա կտրուկ նշեց, որ այլևս չի կարող մեր հարցերին պատասխանել: Ավելի ուշ փորձեցինք ևս մի քանի հարցի պատասխան ստանալ, սակայն հետագա մեր զանգերը մնացին անպատասխան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ կլինեն
ՇՄՆ «Հիդրոօդերևութբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են Երևան քաղաքում՝    Սեպտեմբերի 15-ի ցերեկը...
Աղբյուր` Panorama.am
16:05
Եթե Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեծանվավազք սիրեր, այլ ՝մականախաղ, Հայաստանի բոլոր դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու. Ոսկան Սարգսյան
Տավուշցի Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Որ Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը` Նարեկիս քույրիկը, աղջնակս. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել է. «Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Կրակոցներ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Աբբաս Արաղչի
Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության...
Աղբյուր` Panorama.am
12:58
Լինել Խաչի ճամփորդ, նշանակում է ընկնելուց հետո միշտ վեր կենալ, կքելուց հետո ուղղել մեջքը. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
«Լինել Խաչի ճամփորդ, նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ու հանցանքի հետ, նշանակում, ե ամեն...
Աղբյուր` Panorama.am
12:22
ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Սեն-Սիրի ռազմական ակադեմիա
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը...
Աղբյուր` Panorama.am
10:50
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Եսայի քահանա Արթենայնը ներկայացնում է Խաչվերաց տոնի խորհուրդը «Խաչի տոն է` Խաչվերաց: Հիշում ենք յոթերորդ դարում Տիրոջ Խաչափայտի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պատահական ոչինչ չի լինում։ Երբեմն նախախնամությունն ինքն է առաջ անցնում... Ինձ որպես մարդ,...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Իսրայելի կենտրոնական հատվածում ընկած «երկիր-երկիր» հրթիռն արձակվել է Եմենից, և Իսրայելի Պաշտպանության ուժերը (IDF) փորձել են խոցել...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մահվան ելքով վթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Սեպտեմբերի 14-ին, ժամը 23:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
09:09
Սիրելի՛ ծնողներ, երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում.Գեղամ Ստեփանյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «Այս հարցին չէի անդրադառնա, քանի որ կարծում եմ, որ երեխայի լավագույն շահի...
Աղբյուր` Panorama.am
22:35
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին
Սեպտեմբերի 14-ին  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթար Ազատի ջրամբարի մոտ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,  Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
21:21
ՔՊԿ-ի կարգախոսը՝ ըստ Արմեն Քոչարյանի. Էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը երեկվա տեղումների հետևանքով փողոցների ջրածածկումից հետո...
Աղբյուր` Panorama.am
21:00
Կինը ծննդաբերել է տանը, ապա փորձել է երեխային հասցնել մահվան
Շողիկ Մ․-ն զգալով, որ հղի է, այդ փաստը ընտանիքի անդամներից թաքցնելով՝ գաղտնի կերպով իրենց տան հյուրասենյակում ծննդաբերել է,  ապա փորձել է...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ֆրանսիացի նախարարն ասել է, թե ինչու է այցելում հենց Մոլդովա ու Հայաստան
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է։ Նման հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
Վաղը ժամը 11։00-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան ժամը 17:00-ին կկատարվի Խաչի թավոր և ռեհանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
29 տարեկանում վախճանվել է բալետի պարուհի Միքայելա Դե Պրինսը
29 տարեկան հասակում մահացել է բալետի արտիստուհի Միքայելա Մաբինթի Դե Պրինսը։ Այս մասին գրում է  BBC-ն ու մանրամասնում, որ նա ելույթ է...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կմասնակցի նաև Բրազիլիայի նախագահը
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կայցելի Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժոզովին։ Այս մասին հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երբ մեկը սկսում է իրեն վատ պահել, ասում են` «Կանաչ մեռոնը պակասել է»
Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնեքին ընդառաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կոմիտասի անվան զբոսայգին այսօր
«Կոմիտասի անվան զբոսայգին այսօր, հիմա... տուրիստական հոսքեր սպասող Երևանում»,-գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ալինա Խուդոյանն ու...
Աղբյուր` Panorama.am
17:59
Այս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ Ավդալյան
Վերջին երկու օրերին սոցիալական հարթակները ողողված են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մասին կարծիքներով, տպավորություններով։...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներում խնդիրներ կան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու...
Աղբյուր` Panorama.am
17:31
Խուճապի չմատնվեք, եթե պատահաբար հանդիպեք ազնվացեղ եղջերուի
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից դեպի բնություն բաց թողվեցին տասն ազնվացեղ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձեր «փառահեղ» աշխատանքի արդյունքն ակներև է. Քրիստինա Վարդանյան
Անդրադառնալով Երևանում տեղումների հետևանքվո փողոցների ջրածածկ լինելուն՝ Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:13
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին, ժամը 13:58-ինահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փրկարարները տներից մեկից հեռացրել են 85 տոննա ջուր
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին, ժամը 08:10-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պատերազմն առաջին հերթին քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «2020 պարտության հիմնական մեղավորներ են նշանակել զինվորականներին։ Ակնհայտ է, որ բանակում կան եւ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Չորս օր երթևեկության խանգարման համար բնապահպան ակտիվիստին չորս տարով ազատազրկեցին
Մեծ Բրիտանիայում 22-ամյա բնապահպան ակտիվիստ Քրեսի Գեթինին ազատազրկեցին չորս տարով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Ո՞րն է նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}