Որևիցե պահից սկսված Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիսանությունը կրկին միս ու արյուն կստանա․ Զաքարյան
«Վստահ եմ, որ որևիցե պահից սկսված Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիսանությունը, որով շատ հպարտանում էինք, կրկին կուրվագծվի, միս ու արյուն կստանա և կյանքի կկոչվի»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրը՝ երեկ և այսօր» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Անդրադառնալով 2020թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին,նա նշեց, որ բոլոր ոռողջ քաղաքական ուժերն արդեն քննադատել են այն և զգուշացրել՝ նույնիսկ դրանից կարող ենք զրկվել, եթե գործող իշանությունը շարունակի իր առջև դրված ապազգային հակապետական պարտականությունը։
«2020թ․-ի նոյեմբերից հետո առկա է քաղաքական համոզմունքը, որ ՌԴ-ի համար անիմաստ կլիներ մի քանի տասնամյակ ձգտել ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայամանը,եթե դրան հասնելուց կարճ ժամանակ հետո նրանք պետք է հեռանային»,- ասաց Արտակ Զաքարյանը։