Մենք ապրում ենք գողացված ուրախության և գողացված կենսագրության ժամանակներում․ Բագրատ Սրբազան
«Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, առանց որևէ պարտադրանքի,կամավորապես լծվեցին հայրենիքի ազատագրության գործին։ Դրանք սկսեցին բուն ՀՀ սահմաններից և հիմնական թատերաբեմը դարձավ Արցախ աշխարհը»,- այս մասին Արցախյան պատերազմների մասնակիցների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ 2020թ․-ի դառը պատերազմից հետո եկանք հասանք մի իրավիճակի, երբ Արցախ աշխարհն ուղղակի գողացված է մեզանից։
«Այն պարզապես հողակտոր կամ տարածք չէ, այլ ուղղակիորեն կապված է կյանքի, կենսափիլիսոփայության հետ։ Մենք ապրում ենք գողացված ուրախության և գողացված կենսագրության ժամանակներում։ Չեմ պատկերացնում մարդկանց, որոնք հատկապես մարտի դաշտից, պատերազմական թատերաբեմից անցնելով, վիրավոր ՝ թե՛ ֆիզիկական,թե՛ հոգեբանական, կհամարեն, որ իրենց կյանքում ոչինչ չի պատահել, հակառակը՝ կհամարեն, որ յուրաքանչյուրի կենսագրությունն է խոցված և գողացված»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան