Դիմում եմ այսօրվա իրավիճակի դեմ պայքարող մարդկանց, մի՛ հոգնեք ներկայացնել և բացատրել․ Բեքարյան
«Դիմում եմ մեր ընկերներին, գործընկերներին, այսօրվա իրավիճակի դեմ պայքարող մարդկանց, մի՛ հոգնեք ներկայացնել և բացատրել»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրը՝ երեկ և այսօր» խորագրով համաժողովի ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
«Բոլորը պատկերացնում են, հասկանում են ՝ ոնց կարող է այդ սուտը ներծծվի, ազդի մտածելակերպի վրա, այս ամենը կա, կա նաև արժեհամակարգի վրա քայքայումն ու փլուզումը։
Եթե մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, որ մի օր կարելի է հայտարարել՝ Արցախը կորցրել ենք Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում, հետո մի օր հայտարարեց՝ Արցախը կորցրել ենք Լիսաբոնյան գագաթաժողովում, մի օր էլ ասաց՝ Արցախը կորցրել ենք դեռ Արցախի համար պայքարը չսկսած․․․»,- ասաց Բեքարյանը։
Նրա խոսքով՝ հասրակության ստվար հատված չի պատկերացնում, որ պետության ղեկավարը կարող է մարդկանց աչքերին նայել և ստել։
«Մարդիկ սովոր չեն և չեն ընկալում, որ պետության ղեկավարը կարող է սեփականան հանրությանն ապուշի տեղ դնելով ստել։ Սրա իրական հակաթույնն՝ ամենօրյա աշխատանքն է»,- ասաց նա։