Մոռանում են «զավթիչ տրոյկայի» անդամ, գերագույն հեծանվորդի օգնական Եղիշե Կիրակոսյանին. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ԵՊՀ-ից Աբրահամ Գասպարյանին, Մենուա Սողոմոնյանին հեռացնելուն, գրում է.
«Շատերը վրդովվեցին՝ տեղեկանալով Աբրահամ Գասպարյանին և Մենուա Սողոմոնյանին Համալսարանից դե ֆակտո հեռացնելու մասին (դե յուրե՝ դասավանդած առարկաներն ուսումնական ծրագրերից հանվում են, և այդ հիմքով նոր պայմանագիր չի կնքվում):
Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են։
Բայց վրդովմունքի ու «դատապարտման» ալիքի մեջ կարծես աչքաթող է արվում երկու կարևոր փաստ, և հիմա ուզում եմ լրացնել այդ բացը.
1) Նման «օպերացիա» իրականացնելու հարցում առաջնային դեր ունի կոնկրետ ֆակուլտետների ղեկավար կազմը։ Եթե պինդ լինեն, ապա ոչ մի բուհի ղեկավարություն չի կարողանա հեռացնել որևէ դասախոսի։
2) ԵՊՀ ներկայիս ղեկավար կազմը ձևավորվել է հայտնի «տրոյկայի» ջանքերով։ Նրա՛նց ենք մոռանում։ Օրինակ, մոռանում են «զավթիչ տրոյկայի» անդամ, գերագույն հեծանվորդի օգնական Եղիշե Կիրակոսյանին, որը փայլուն օրինակ է այն իրողության, որ մարդը կարող է լինել փայլուն մասնագետ, բայց իր գիտելիքն ու դրա հետևանքով ձևավորված հեղինակությունը ծառայեցնել գրագույն չարիքին (ձեռի հետ էլ՝ փոքր հարցերում երբեմն դրսևորել հանրօգուտ վարքագիծ)»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ԵՊՀ-ի և Բրյուսովի անվան համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են իրենց աշխատանքից ընդդիմադիր հայացքների համար
- ԵՊՀ ղեկավարությունն ինձ հեռացրեց իմ հարազատ համալսարանից. Աբրահամ Գասպարյան
- ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը ազատել է ինձ աշխատանքից. Մենուա Սողոմոնյան
- ԵՊՀ-ն խզում է ընդդիմադիր դասախոսների հետ պայմանագրերը և հրաժարվում անուններ տալ
- ԵՊՀ-ում ընդդիմադիր դասախոսից վրեժ են լուծում` ի վնաս բուհի. «Հրապարակ»