Մխիթարյանը հանդես կգա «Բորուսիա»-ի լեգենդների հրաժեշտի խաղում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին։
«Բորուսիա» ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Դորտմունդում։ Կմրցեն Պիշչեկի ու Բլաշիկովսկու ընկերների թիմերը: Մխիթարյանը կխաղա Պիշչեկի թիմից
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին: Մխիթարյանը «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո էր վճարել, որով Հենրիխը դարձել էր դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան