Բաքվում դա մեզ ասեց Շուշիում ծնված ադրբեջանցի Ռոֆշան Ռզաևը. Նաիրա Զոհրաբյանի հիշեցումը
Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր հիշեց տարիներ առաջ Բաքվում կատարվածը։
«2013 թ. ես, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը գնացինք Բաքու։ Եվրանեսթի ԽՎ նիստն էր։ Երեկոյան եկանք հյուրանոցի մեր սենյակները, դուռը բացեցինք, բոլորիս սենյակներում դրված էր «արտադրված է Ադրբեջանում» գրությամբ կոնյակ՝ «Շուշա», իսկ կողքը մի գրություն՝ Շուշի մենք դեռ վերադառնալու ենք։ Երբ մենք հայախոս Ռոֆշան Ռզաևին, որը դեռ ողջ է, հեգնեցինք, ասացինք, դուք հասկանո՞ւմ եք, որ սա ֆիկցիա է, միֆ է, Շուշին երբեք չի լինելու ադրբեջանական, Ռոֆշան Ռզաևը պատասխանեց, այդ հիմա եք դուք այսպես խոսում, Հայաստանում մի օր լինելու է այնպիսի իշխանություն, որ Շուշին լինելու է ադրբեջանական։ Ցավոք, այդ կանխատեսումը... չեմ ուզում ասել մարգարեական է, քանի որ ոչ մեկս չէինք հավատում, որ ինչ-որ մեկը կգնա Պրահայում ու կասի՝ Արցախն ադրբեջանական է, ապա կհեգնի, որ Կիրանցի երեխան երբևէ այսքան անվտանգ չի եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան