Պետք է բռնենք միջազգային հանրության կոկորդից, պետք լինի՝ կխեղդենք,բայց պետք է Արցախի օրակարգն ամեն օր թմբկահարենք․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշում է, որ ադրբեջանցիներն ամեն առիթն օգտագործում էին Արցախի հարցը քննելու համար։
«Ստարսբուրքում քննարկում էր կոմպոզիտորների հեղինակային իրավունքի հարցի շուրջ։ Ես գիտեմ, որ թեման բերելու են կապեն Արցախին։ Նստած մտածում եմ՝ ոնց են կապելու Շուբերտի, Շումանի, Մոցարտի հեղանակային իրավունքի հարցը Արցախին։ Խոսում էին պատգամավորներ, բերեցին ու կապեցին, ասացին՝ Շումանն իմ սիրելի կոմպոզիտորն է, բայց ես չեմ կարողանում լսել իմ սիրելի կոմպոզիտորի երաժշտությունը, որովհետև իմ երկրի 20 տոկոսն է գրավված։ Քննարկվում էր Սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման, մտածում եմ՝ ոնց է բերելու կապի ԼՂ խնդրին։ Խոսաց Հուսեինովը, ասաց՝ Արցախի իշխանությունները արհեստական հրդեհներ են առաջացնում,ինչ-որ CO2, այսինքն՝ բերեց կապեց թեմային։ Նրանք ամեն նույնիսկ անհեթեթ առիթ օգտագործում էին»,- «Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության անկախության հիմնախնդիրը՝ երեկ և այսօր» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Զոհրաբյանը։
Նախկին պատգամավորը նաև հիշեց Բաքու կատարած այցը՝ որպես Եվրանեստի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ։
«Բարձրացանք մեր սենյակները, որտեղ Ալիևի անունից դրված էին կոնյակներ։ Կոնյակների վրա գրված էր՝ «Շուշա, մենք դեռ վերադառնալու ենք»։ Երբ ես հայախոս Ռախշանին հարցրեցի՝ հասկանում ես չէ, որ զավեշտ է, ասաց՝ սա հիմա է թվում զավեշտ, բայց մենք վստահ ենք՝ Հայաստանում գալու է այնպիսի իշխանություն, որ Շուշին լինելու ադրբեջանական։ Չեմ ուզում ասել, որ Ռախշանը Նաստրադամուսն էր, բայց այս օրինակները բերելով, ուզում եմ ասել՝ մարդիկ հետևողական կարողացել են աշխատել։ Մենք տոտալ փակուղու մեջ ենք այս պահին, բայց ամեն ինչ պետք է անենք, պետք է բռնենք միջազգային հանրության կոկորդից, պետք լինի՝ կխեղդենք, կկախենք, բայց պետք է Արցախի օրակարգն ամեն օր թմբկահարենք»,- ասաց նախկին պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան