Պեսկովը հաստատել է՝ Թուրքիան BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Անկարան ակնկալում է շատ մոտ ապագայում ընդունել Ռուսաստանի ղեկավարին։
Պեսկովը նաև հաստատել է, որ Թուրքական իշխանությունները BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակցությամբ հիշյալ միությունը (BRICS) կազմավորվել է 2006 թվականին: Հետագայում խմբին միացել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը: