Սուրենյանց. Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է երեք պարագայում
Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք։ Նման համոզման է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Սեպտեմբերի 2-ը ինձ մոտ շատ ծանր տպավորություն թողեց:
Մի կողմից, իշխանության ուրացումը, մյուս կողմից՝ տիտղոսային ընդդիմության «Վերադարձ»-ի բլեֆը:
Ուրացումն ու պատրանքը հավասարաչափ վտանգավոր են պետականության համար. մի կողմից, խարխլվում է պետության ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը, մյուս կողմից՝ ռազմավարական մտածողությունը զոհաբերվում է պատրանքներին, միֆերին:
Փաշինյանի ուրացման, Արցախի գերեզմանափոր լինելու մասին երեկ հանգամանալից խոսել եմ, իսկ ի՞նչ է խորհրդարանական ընդդիմության հռչակած «Վերադարձը»:
Քաղաքական ծրագի՞ր է:
Բայց որտե՞ղ եք տեսել քաղաքական ծրագիր՝ առանց ռեալիստական հենքի:
Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է երեք պարագայում.
1. Եթե Հայաստանը նոր պատերազմում հաղթի Ադրբեջանին: Պատերազմի թեզն ինքնին վտանգավոր է՝ տեղավորվելով անիրական ֆանտազիայի դաշտում:
2. Եթե գործեն միջազգային ամուր երաշխիքներ:
Սա բացարձակապես անիրական մի բան է տուրբուլենտ աշխարհի պայմաններում և հետո՝ Ռուսաստանը կամ Արևմուտքը, հանուն արցախցիների, որևէ բան Ադրբեջանին պարտադրելու ռազմավարական շահ չունեն:
3. Եթե արցախցիները համաձայնեն վերադառնալ Ալիևի պայմաններով:
Եթե այդպիսի հնարավորություն լիներ, այդ մարդիկ մեկ տարի առաջ ստիպված չէին լինի հեռանալ իրենց հայրենիքից:
Փաշինյանի ուրացման քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է ադրբեջանական ենթապետություն, ոմանց «ռոմանտիկան» սպանելու է քաղաքական հասարակությունը, այլ խոսքով՝ պետությունը:
Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք՝ քաղաքակրթական վերածնունդ: Այս դաշտում եմ տեսնում իմ և թիմակիցներիս առաքելությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան