Վահրամ Բաղդասարյան. Սփոփանքի խոսքեր ասում են անդառնալի կորուստների համար
«Արցախյան հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Մենք շարունակում ենք վերահստատել, որ սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու համար, սեփական ազատություններն ու իրավունքները տնօրինելու համար հայ ժողովրդի համար մնալու է արդիական»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը՝ բացման խոսքով հանդես գալով «ԼՂ հիմնախնդիրը քաղաքական ու իրավական հարթություններում» թեմայով համաժողովում։
Միջոցառմանը մասնակցում են քաղաքական-հասարակական գործիչներ, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արցախցի գործիչներ, քաղաքագետներ և այլք։
Դիմելով արցախցիներին՝ ՀՀԿ-ական գործիչը նշեց, միջոցառման նպատակը սփոփանքի խոսքեր ասելը չէ։
«Սփոփանքի խոսքեր ասում են անդառնալի կորուստների համար։ Չեմ կարծում, որ կգտնվի ոգով ուժեղ մի հայ, որն Արցախի կորուստը կհամարի անդառնալի։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այն, որ ևս մեկ անգամ վերահաստատենք մեր միասնությունը, տոկունությունը, լավատեսությունը Արցախի կվերադարձի հետ կապված»,-ասաց նա։
Բաղդասարյանը թվարկեց «ԼՂ հիմնախնդիրը քաղաքական ու իրավական հարթություններում» թեմայով համաժողովի մյուս նպատակները՝ հիշել անցած ուղին, վեր հանել սխալները, միտումնավոր վարած վնասարար քաղաքականությունը, ստեղծված իրավիճակը, փորձել ձևակերպել իրագործելի խնդիրներ, օգնել ձևավորելու ազգային, իրական օրակարգ, Հայաստանը դուրս բերել այս վտանգավոր իրավիճակից ու հայկական գործոնը կրկին վերադարձնել Հարավային Կովկաս։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան