Տիգրան Թորոսյանը ներկայացրեց, թե որ ուժը տեսանելի ապագայում կարող է հասնել իշխանափոխության
«Իշխանափոխություն կկարողանա իրականացնել այն քաղաքական ուժը, որն ինքը որակապես կվերափոխվի, ինստիտուտցիոնալացման միջոցով զգալիորեն մեծացնելով իր գործունեության արդյունավետությունը՝ դրա հիմքում դնելով սկզբունքներ ու արժեքներ»,- ելույթ ունենալով ԼՂ հիմնախնդիրը քաղաքական ու իրավական հարթություններում» թեմայով համաժողովում՝ հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Նրա խոսքով, կուսակցությունների համար դա շատ բարդ գործընթաց է լինելու՝ հաշվի առնելով անցած ժամանակահատվածը, իսկ տեսանելի ապագայում նման հնարավորություն կարող է ունենալ Սրբազան շարժումն ինտենսիվ ինստիտուտցիոնալացման իրականացման դեպքում։
«Այդ նպատակին հասնելու հարցում վճռական նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, որ շարժումը ձևավորվել է հոգևոր, բարոյական հենքի վրա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։