«Հրապարակ». Փոխհատուցումից հրաժարվող կիրանցեցիների դեմ սկսել են աշխատել նաև ուժայինները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետևանքով տասնյակ կիրանցեցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից. ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձևաթուղթ, որը պետք է ստորագրեն, բայց վստահեցնում են, որ լավ պայմաններով են փոխհատուցվելու։
Մեզ ասացին, որ համառ կիրանցեցիների դեմ վերջին օրերին սկսել են աշխատել նաև ուժայինները՝ տեղական մակարդակով, ԱԱԾ և ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին և փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել։ Եթե Կիրանցի բնակիչները մինչև վերջ ամուր մնան, իրենց սեփականության վկայականներով նախ ներպետական ատյաններին կարող են դիմել, ապա՝ միջազգային դատարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին