Բալիում նախ ծեծել են, ապա ձերբակալել ռուս զբոսաշրջիկին
Բալիում բնակիչները նախ մի լավ ծեծի են ենթարկել ռուս զբոսաշրջիկին այն բանից հետո, երբ նա դանակը պահել է տաքսու վարորդի վրա։ Ռուսական Տելեգրամ ալիքների փոխանցմամբ, երեկ 39-ամյա Միխայիլ Քաբուլովը Ջալանա Ռայա կոչվող փողոցում նստել է տաքսի ու դանակը պահել վարորդի ուղղությամբ։
Վարարդը փախել է մեքենայից ու օգնության կանչել։ Նրան օգնության են հասել ականատեսները, որոնք զբոսաշրջիկին սկսկել են ծեծել փայտերով ու քարերով։
Շուտով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Նրան տեղափոխել են բաժին։ Օտար լեզու չիմանալու հետևանքով նա չի կարողացել բացատրել արարքի մոտիվացիան։ Հիմա Քաբուլովը գտնվում է մեկուսարանում՝ սպասելով հյուպատոսության աշխատակիցներին։ Նրանից նաև արյուն են վերցրել՝ պարզելու թմրանյութի առկայությունն օրգանիզմում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին