Թուրքիայում «հիմար» բառի համար կինը դատապարտվել է
Թուրքիայում ավելի վաղ ձերբակալված, ապա 1 շաբաթ առաջ ազատ արձակված կնոջ նկատմամբ 7 ամիս 15 օր ազատազրկման որոշում է կայացվել, սակայն դատավճռի հրապարակումը հետաձգվել է:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Դիլրուբա Քայսերիօղլու անունով անձը ձերբակալվել էր Թուրքիայում «Instagram» սոցցանցի մուտքի արգելափակման վերաբերյալ պատրաստված ռեպորտաժի ընթացքում արված արտահայտությունների համար: Նա մեղադրվել է ժողովրդին թշնամության և ատելության դրդելու և նրանց նվաստացնելու, ինչպես նաև նախագահին վիրավորելու մեջ:
Դեպքից հետո աղջկա մայրը հայտարարել է, որ իր աղջիկը «հիմար» բառով չի թիրախավորել որևէ խմբի և այդ խոսքերն ասվել են խոսքի ազատության շրջանակներում:
Նա նաև թուրքական «ANKA» լրատվական գործակալությանը պատմել է, որ Դիլրուբա Քայսերիօղլուին իր փաստաբանի ներկայացրած բողոքից հետո ոստիկանության բաժանմունքից ազատ են արձակել, սակայն ընթացակարգը հարիր չի եղել. նրան ազատել են առանց իր հարազատներին նախապես զգուշացնելու, ինչի արդյունքում աղջիկն առանց որևէ իրի և նույնիսկ առանց հեռախոսի հայտնվել է փողոցում:
«Աղջկաս ձեռքին ոչինչ չկար: Նա մի հեռախոս է գտել և այդպես զանգել ինձ ու տեղեկացրել: Նա ընկերներ ուներ, զանգեցի նրանց: Իրենք գնացին ու վերցրին աղջկաս: Մի երտասարդ աղջիկ... իսկ եթե՞ նրա գլխին մի փորձանք գար այնտեղ՝ այդ ամայի տեղում: Դա հանցագործ վայր է»,-ասել է կինը՝ հավելելով, որ տեղի ունեցածի մասով բողոք են ներկայացնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին