Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. ԱԳ փոխնախարար
Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
Անդրադառնալով Բաքվի հետ բացվող կոմունիկացիաների վերհսկողությունը վստահվել մասնավոր պահնորդական ընկերության մասին, նա ասաց. «Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն: Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է։ «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, պարզապես խոսվել է դրա հնարավորության մասին։
Փոխնախարարը նշեց, որ որևէ հավելյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։
Մ.Սաֆարյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթն են փոխանցել Ադրբեջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան