Հայտնում են Կորեայում մի քանի տասնյակ պաշտոնյաների մահապատժի մասին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները օգոստոսի վերջին մահապատժի են ենթարկել 20-ից 30 պաշտոնյայի, քանի որ վերջիններս չեն կարողացել ջրհեղեղի ժամանակ կազմակերպել պաշտպանություն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով հարավկորեական TV Chosum հեռուստաալիքին։
Աղբյուրի համաձայն՝ մահապատժի ենթարկվածների թվում են մի շարք պաշտոնյաներ՝ նահանգային կուսակցական կառույցների քարտուղարների մակարդակով։
Հուլիսի 31-ին Հյուսիսային Կորեայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով։ Հորդառատ անձրևների հետևանքով երկրում ջրի տակ է անցել ավելի քան չորս հազար տուն։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է ջրհեղեղից տուժած շրջաններ։ ԿԺԴՀ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել երկրներին և միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելու համար։
Միևնույն ժամանակ, Կիմ Չեն Ընը հավելել է, որ երկրի կառավարությունն ամենակարևորն է համարում սեփական ուժերին ապավինելը կառավարման բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով, ջրհեղեղից վնասները վերացնելու ժամանակ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են հույսը դնել երկրի ժողովրդի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին