Չախոյանի նոր բացահայտումը. Գոյություն չունեցող դետալի համար հատկացրել են 412 հազար դրամ
Ակտիվիստ Արթուր Չախոյանը, որ հետևողականորեն ներկայացնում է քաղաքապետարանի պաշտոնյանների խախտումներն ու բացթողումները, ահազանգել է նոր չարաշահման մասին։
Նա այցելել է Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գայի պողոտա 37 շենքի հարակից այգի, վեր հանել բարեկարգման ընթացքում կատարած խախտումները, հավելագրումները։
Կատարողական ակտը ստորագրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
«Նա ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ կա կոռուպցիա, ծավալների հավելագրում։ Տեսեք՝ գրած է մետաղական ճաղաշարի իրականացում զակլադնոյ դետալով, որի համար հատկացրել են 412 հազար դրամ։ Զակլադնոյ դետալ չկա, նոր բետոնն էլ քանդվել է։ Գոյություն չունեցող դետալի համար հատկացրել են 412 հազար դրամ, իսկ բետոնը ճաքել է, քանդվել է»,-տեսանյութում ցույց է տալիս Չախոյանը։
Սա, նրա ներկայացմամբ, միակ հավելագրումը չէ։ Ըստ կատարողականի, դրվել է 124 գծամետր ճաղավանդակ, մեկ գծամետրի համար վճարել են 11 հազար դրամ, ընդհանուր արժեքը կազմում է 1 373 900 դրամ։
«Բայց իրականում ճաղավանդակը կազմում է 95 գծամետր, որի արժեքը պետք է կազմեր 1 045 000 դրամ։ Հաջորդ խախտումը վերաբերում է բազալտե եզրաքարերին։ Ըստ կատարողականի, այն պետք է լինի 10 սմ, սակայն իրականում, ահա դուք էլ տեսնում եք, դրանք կազմում են 7.5 սմ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ 10 սմ երկարությամբ եզրաքարն ավելի թանկ է, քան 7.5 սմ-անոցը»,-ասաց նա՝ նշելով, որ 335 հազար դրամի հավելագրում են արել եզրաքարերի գծամետրերի դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան