«Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է. ՔՊ-ական պատգամավոր
«Ես նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է «խաղաղության պայմանագրի» իր 10-րդ խմբագրումը։ Այսինքն պրոցեսը դինամիկ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանից հայտարարել են, որ «խաղաղության պայմանագրից» Հայաստանը որոշ կետեր հանել է, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք գործընթացը առժամանակ առկախված է:
Նա նշեց, որ այստեղ կարևոր քայլ են արել և բոլոր համաձայնեցված և գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով «խաղաղության պայմանագրի» մեջ՝ առաջարկում են Ադրբեջանին ստորագրել այն։
«Կարծում եմ՝ «խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով, դրանք շատ կարևոր են, այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ «խաղաղության պայմանագիր» և ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, և պետք է պաշտոնապես արձագանքի սրան, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է, որ Ադրբեջանը ստորագրի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ-ի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջներին՝ Ս. Խանդանյանը պատասխանեց. «Հայաստանի՝ պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, 3-րդ կողմերը չեն կարող ստիպել կամ պահանջել հայազտանին սպառազինություն ձեռք չբերել։ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել:
Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ էլ ավելի կա այդ մտահոգությունը և դրա համար էլ շատ տրամաբանական է՝ այդպիսի մեխանիզմ գործի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան