Sotheby's-ի վաճառքները 2024 թվականի առաջին կիսամյակում նվազել են 25%-ով
Sotheby's աճուրդի տունը 2024 թվականի առաջին վեց ամիսներին բախվել է շահույթի զգալի անկման։ Financial Times-ը գրել, որ այս ընթացքում աճուրդի տան վաճառքը նվազել է 25%-ով, իսկ ընկերության հասույթը նվազել է 88%-ով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, վերլուծաբաններն այս միտումը կապում են չինացի հաճախորդների պահանջարկի անկման հետ՝ ամբողջ աշխարհում ֆինանսական իրավիճակի վատթարացման պայմաններում:
Sotheby's-ի ղեկավարությունը այս խնդրի հնարավոր լուծումը տեսնում է Աբու Դաբիի ազգային հարստության հիմնադրամի (ADQ) հետ վերջերս կնքված համաձայնագրը, որը պաշտոնապես հայտարարել է Sotheby's-ի քիչ քանակի բաժնետոմս ձեռք բերելու իր մտադրության մասին՝ որպես 1 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային գործարքի մաս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան