Վերջին 3 տարում Երևանի մատակարարման ցանցին Գյումրիի ու Վանաձորի բաժանորդների թվով միացումներ են արվել. ՀԷՑ
Երևանում 68 հազար նոր բաժանորդի միացման հայտ ունենք, որից 40 հազարն արդեն միացված է, մյուսները դեռ ընթացքի մեջ են։ Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
«Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ ծավալ է, ասեմ, Գյումրի և Վանաձոր քաղաքաներում մեր բաժանորդների թիվը կազմում է 82 հազար։ Մենք մի հատ Գյումրի ու Վանաձոր քաղաք վերջին երեք տարվա ընթացքում միացրել են Երևանի մատակարարմանը»,-ասաց ՀԷՑ ընկերության ներկայացուցիչը։
Անդրադառնալով հոսանքազրկումների պատճառով ընկերության հասցեին հնչեցրած քննադատություններին, դժգոհություններին ու բողոքներին՝ Կ. Դարբինյանն ասաց, բթարների 30 տոկոսը տեղի է ունենում տարբեր շինաշխատանքների ընթացքում ընկերության մալուխների վնասման հետևանքով։
«Շինաշխատանքների նման մեծ ծավալի պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր են կառուցվում, գազի խողավակներ են անցկացվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները։ Այս տարվա սկզբից մենք ունեցել են 1456 վնասված մալուխ, որից 492-ը վնասել են այլ կազմակերպություններ իրենց աշխատանքների ընթացքում, մեր մեղքով չի եղել, բայց մենք ստիպված վերականգնել ենք, որ բաժանորդները լույս ունեն»,-ասաց ընկերության ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ՀԷՑ-ը միակ էլեկտրամատակարարը չէ։
Կ. Դարբինյանը միաժամանակ ընդունեց, որ ՀԷՑ-ում էլ վթարներ կան, իրենք էլ դրանց քանակից գոհ չեն։
«Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ցուցանիշները բարելացելու ուղղությամբ։ Շատ լավ հասկանում ենք բոլորիդ վրդովմունքը հատկապես այս շոգ օրերին, բայց մյուս կողմից դուք էլ հասկանալ, որ մենք վաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոս բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան