Էրդողանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրում է թուրքական հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին։
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ թուրքական իշխանությունները ԲՐԻԿՍ-ին միանալու դիմում են ներկայացրել մի քանի ամիս առաջ։ Գործակալության տվյալներով, ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք նրա գագաթնաժողովում, որտեղ հրավիրված է Էրդողանը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին միանալու դիմում է ներկայացրել, և այն կքննարկվի։
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հաստատել թուրական լրատվամիջոցների հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասել էր, որ Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան