Կարելիայում շաուրմայից թունավորվածների թիվն ավելացել է
Կարելիայի Հանրապետությունում շաուրմայի հետևանքով թունավորվածների թիվն ավելացել է։
Այա մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեսչական մարմինին։
Թունավորման հետևանքով հոսպիտալացվել է 39 մարդ, որից 24-ն անչափահաս են։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Բոլոր տուժածները նշել են, որ կերել են միևնույն առևտրի կետում վաճառվող շաուրմա։ Խանութի տերը ձերբակալվել է։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սննդի արտադրության անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներ։
Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ռոսպոտրեբնադզորը իրականացնում է հակահամաճարակային միջոցառումներ, նշանակված են լաբորատոր փորձաքննություններ:
Կարելիայի Հանրապետության գլխավոր բժշկի հրամանով կոնտակտային անձինք չեն գնում աշխատանքի, դասի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան