Ջրափիի առաջին դասարանցիները դասվար են փնտրում
Շիրակի մարզի Ջրափի համայնքի առաջին դասարանցիները դասվար չունեն։ Նրանց մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվ, որտեղ երեխաները դասվար են փնտրում։
Դեռ օգոստոսի կեսին դպրոցի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել, որ դպրոցում առկա է դասվարի թափուր հաստիք։ Սակայն ինչպես տեսնում ենք, դիմող չի եղել։
Երեխաների հետ առաջին օրը պարապել է դպրոցի փոխտնօրենը։ Դպրոցի ֆեյսբուքյան էջում նշել են՝ ինչպես որ երեկ,այնպես էլ այսօր, առաջին դասարանցիների դասերը ընթանում են բնականոն հունով։