Վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները վերադարձել են մեդալներով
Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը կայացավ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցմանը մասնակցեցին 10 երկրի ավելի քան 60 հրաձիգներ։ Մեր թիմը ներկայացավ ընդլայնված կազմով և նվաճեց՝ 6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ։
Ամփոփելով մեդալաշատ ԵԱ-ն ներկայացնենք մեր հավաքականի գրանցած արդյունքները.
Մեծահասակներ
4 ոսկե մեդալ
• 10մ նորմալ վազք անհատական պայքար՝ Գոհար Հարությունյան
• 10մ խառը վազք անհատական պայքար՝ Գոհար Հարությունյան
• 10մ միքս մրցաձև ՝ Գոռ Խաչատրյան / Գոհար Հարությունյան
• 10մ խառը վազք թիմային պաքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան
2 արծաթե մեդալ
• 10մ նորմալ վազք թիմային պայքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան
• 50մ նորմալ վազք թիմային պայքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան
2 բրոնզե մեդալ
• 10մ խառը վազք անհատական պայքար՝ Արուսյակ Գրիգորյան
• 50մ նորմալ խառը վազք թիմային պայքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան
Երիտասարդներ
2 ոսկե մեդալ
• 10մ խառը վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան
• 50մ խառը վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան
5 արծաթե մեդալ
• 10մ նորմալ վազք թիմային պայքար ՝ Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան
• 10մ խառը վազք թիմային պայքար ՝ Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան
• 10մ խառը վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան
• 50մ խառը վազք թիմային պայքար ՝ Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան
• 50մ խառը վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան
5 բրոնզե մեդալ
• 10մ նորմալ վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան
• 10մ նորմալ վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան
• 10մ նորմալ վազք անհատական պայքար՝ Մարի Ղազարյան
• 50մ նորմալ վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան
• 50մ նորմալ վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան։