Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու հարցեր
Մի շարք երկրների հետ ստորագրված միջպետական համաձայնագրերի համաձայն` ճանապարհային, բնապահպանական հարկերից երկկողմանի ազատում է նախատեսվում: Ներկայումս Իրանի հետ քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակում կարևորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը:
Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է, որ նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտի ֆիսկալ մասը կանոնակարգելու հնարավորությունները։
Զեկուցողի խոսքով, կախված առավելագույն թույլատրելի զանգվածից` Հարկային օրենսգրքով բեռնատար տրանսպորտային միջոցների համար սահմանված են ճանապարհային հարկեր:
«Նմանատիպ հարկեր նաեւ գանձվում են մեր հարեւան երկրում, երբ մեր տրանսպորտային միջոցները մուտք են գործում այդ երկրի սահման»,- նշել է փոխնախարարը:
Նախագծով հնարավորություն է ընձեռվում սահմանելու ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություններ այն դեպքերում, երբ ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը:
Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացն իրականացնել փոխադարձության սկզբունքով մյուս կողմի պետության հետ:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել է և ստացել դրական եզրակացություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան