Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ երեկ դատարանը գրություն է ստացել Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանից, վերջինը հայտնել է, որ անձնական պատճառով նիստին ներկայանալ չի կարող ու խնդրել է բացակայությունը համարել հարգելի։
Հայտարարությունը վրդովեցրեց մեղադրող կողմին։ Դատավորն ասաց՝ հարգելի է համարում, հայտարարեց դատական նիստը հետաձգվում է, նշանակվում է սեպտեմբերի 6-ին ժամը 12։00-ին նույն դահլիճում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի գործողություններն այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում․ Հրայր Թովմասյան
- Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են Հրայր Թովմասյանի հրամանով. Արամ Օրբելյան
- Հրայր Թովմասյանի պաշտպան. Ոչ իրավաչափ մեղադրանքը թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, դատավորին՝ գնահատել
- Հրայր Թովմասյան. Սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէ
- Այս փուլում Հրայր Թովմասյանին մեկուսացնելը նպատակ ունի ադրբեջանական փաստաթղթերի անարգել վավերացում ՍԴ կողմից. Ղազարյան